Հայ ժողովրդի անունից Ազգային-Ժողովրդավարական Բեւեռը դիմում է Ֆրանսիային ՀԵՏԵՒՅԱԼ խնդրանքով ու կոչով…

 Мар 15, 2021

Ազգային-Ժողովրդավարական բևեռի անդամներն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն նամակ հանձնեցին։ Նամակը, որը հասցեագրված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, դեսպանատուն հանձնեց Տիգրան Խզմալյանը։ Նամակով Ֆրանսիայի նախագահից համակողմանի ռա զմական ու ռա զմատեխնիկական աջակցություն են խնդրում Հայաստանի համար, ինչպես նաև Ֆրանսիային կոչ է արվում օգտագործել իր ազդե ցությունը՝ Թուրքիային ու Ադրբեջանին զս պելու համար։ Նաև խնդրում են Ֆրանսիային՝ օգնել վերադարձնելու Արցախյան հիմնախնդրի քն նարկումն ու լուծումը Մինսկի խմբի ձեւաչափ՝ օրակարգում դնելով Արցախի կարգավիճակի ոյ այնտեղ միջազգային խաղաղապա հներ տեղակայելու հարցերը։ «Պարոն Նախագա՛հ Թույլ տվեք սևեռել Ձեր ուշադրությունը Հայաստանում այսօր ստեղծված ողբերգական իրավիճակի վրա։ Մեր երկրի դեմ իրականացված քառասունչորսօրյա ադրբեջանական հարձ ակումից հետո, որին աջակցել էին Ռուսաստանը, Թուրքիան ու Իսլամական պետության ջիհ ադականները, Հայաստանի անվտ ագնությունը, ինքնիշխանությունն ու բուն պետականությունը հայտնվել են գոյաբանական սպա ռնալիքի տակ։
Արցախի զավ թումը ու ՀՀ փաստացի գաղու թացումը Ալիեւի, Պուտինի ու Էրդողանի կողմից շարունակում են հարյուր տարի առաջ սկսված հակա հայկական քաղաքականությունը, որի խորհրդանիշն է 1921 թվականի մարտի տասնվեցի Լենին–Քեմալ Մոսկովյան պայմանագիրը։ Այդ պայմանագիրն, իր հերթին, նախատիպն էր 1939 թ. տխ րահռչակ Մոլոտով–Ռիբենտրոպ պա կտի, որից սկսվեց Երկրորդ Աշխարհամար տը։ Հայաստանում հիմա կաթ վածահար վիճակում են հայտնվել ժողովրդավարությունն ու պետական համակարգը։


Վախի ու անորոշության մթնոլորտը, արտագ աղթի տրամադրությունները պատել են հայ հասարակությանն ու շարունակում են սր վել ռուսական հատուկ ծառայությունների և նրանց տեղական ցանցի ջան քերով, մինչդեռ Փաշինյանի կառավարությունը, որը պատ երազմի ժամանակ մեր ժում էր Ֆրանսիայի քաղաքական աջակցության առաջարկները, անկարող է դիմակայել Հայաստանի հարավային սահմանի վերահսկողությունը զիջ ելու վերաբերյալ Մոսկվայի ու Անկարայի ճն շմանը եւ պահանջներին։ Հայ ժողովրդի անունից Ազգային-Ժողովրդավարական Բեւեռը դիմում է Ֆրանսիային՝ մեր ավանդական դաշնակցին ու պատմական բարեկամին, խնդրանքով և կոչով՝ իրականացնելու մարդասիրական միջամտություն, տրամադրելու մեր երկրին համակողմանի ռազմական ու ռա զմատեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ օգտագործելու իր ազդեցությունը՝ Թուրքիային ու Ադրբեջանին զս պելու համար։ Ազգային-Ժողովրդավարական Բեւեռը համարում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը սո սկ զի նադադարի ու հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ է, ուստի խնդրում է Ֆրանսիային՝ օգնել վերադարձնելու Արցախյան հիմնախնդրի քննարկումը ու լուծումը Մինսկի խմբի ձեւաչափ՝ օրակարգում դնելով Արցախի կարգավիճակի եւ այնտեղ միջազգային խաղաղապհներ տեղակայելուհարցերը։ Հատկապես կցանկանայի նշել, պարոն Նախագահ, որ հայ ժողովուրդը, որն ավանդաբար արեւմտյան քաղաքակրթության կրողը և տարածողն է, պետք է վարականգնի իր առաքելությունը տարածաշրջանում: Այս նպատակով այն ավելի քան երբեւէ մենք ապավինում ենք Ֆրանսիայի աջակցությանը։ Ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, իմ խորին հարգանքի հավաստիքը»,- նշվում է նամակում։

Նամակ Ֆրանսիայի դեսպանատուն

Տիգրան Խզմալյանն ընթերցեց նամակը, որը հանձնելու են Ֆրանսիայի դեսպանատուն