Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարն է Ռուբեն Հախվերդյանը։ Թվում է՝ այստեղ ի՞նչ առիթ կա չարախոսելու։ Արի ու տես՝ գտնվեցին վարձու «վայրենասերներ», ովքեր հիշեցին, որ Ռուբենը «ղարաբաղցիներին չի սիրում»։ Ռուբենը տարիներ առաջ տարբերում էր արցախցիներին «ղարաբաղցիներից» եւ մատնանշում էր Զորիբալայանների ու դավիթբաբայանների վտանգը հայոց գործի համար։ Սխալվե՞ց նա արդյոք։ 44-օրյա պատերազմի դավաճանությունները հաստատեցին նրա մարգարեությունը։ Ու մի բան էլ՝ այդ պատերազմի ողջ ընթացքում Ռուբենի որդի Արամը ռազմաճակատում էր՝ «եղնիկներում»։ Իսկ դուք այդ օրերին ու՞ր էիք, ձեր որդիներով, անհարգելի «վայրենասերներ»…