ԾԱՆՈԹԱՑԵՔ՝ ՀԵՎԿ

Ալլա Հարությունյանը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությանը անդամակցած առաջին կինն է։ Նա ՀԵՎԿ-ի բարի հոգին է, նա գիտի մեր բոլոր կուսակիցներին եւ բոլորը գիտեն նրան։ Ծագումով Նախիջեւանցի՝ Ալլան պատմաբան բյուզանդագետ է եւ ուղիղ համեմատական է տեսնում մեր պատմության ու այսօրվա պայքարի մեջ։

Ներսես Զեյնալվանդյանը թերեւս ամենափորձառու քսղաքական գործիչն է ՀԵՎԿ-ում։ Նա երկու տարի գլխավորել էր ԱԻՄ-ը, հինգ տարի ԱԺ պատգամավոր է եղել։ Ներսեսը մարմնավորում է իրանահայերի լավագույն բնութագիրը՝ ազնվություն, պարկեշտություն, արժանապատվություն։ Պարոն Զեյնալվանդյանը ՀԵՎԿ նախընտրական շտաբի ղեկավարն է։

Ջալիլ Ջալիլովը ՀԵՎԿ առայժմմիակ եզդի անդամն է։ Մենք հպարտ ենք ԱԺ ընտրություններին ներկայացնելու ազգային փոքրանասնության՝ մեր եղբայրական եզդի ժողովրդի զավակին։ Ջալիլը մասնագիտությամբ շախմատային մարզիչ է՝ կարեւոր ունակություն թաղաքական պայքարում։