Հայաստանի Եվրոպական կուսակցության անբաժանելի մասն ու առանձնահատուկ ներուժն են կազմում մեր արտասահմանյան կուսակիցները։ Մեր ամենշաբաթվա տեսաժողովներում ՀԵՎԿ Քաղխորհուրդը քննարկումներ է կազմակերպում շուրջ երկու տասնյակ անդամներով, որոնցից համարյա կեսը ներկայացնում են ՀԵՎԿ արտասահմանյան կառույցները։ Այսօր ներկայացնենք նրանցից հինգին։Մարինա Հայրապետյանը Պրահայից է, Չեխիայի հանրապետությունից։ Նրա սուր քաղաքական վերլուծությունները, սկզբունքային դիրքորոշումը հաճախ վճռական դեր են կատարում ՀԵՎԿ որոշումներ ընդունելու ընթացքում։Ռուբեն Խուրշուդյանը բնակվում է Մադրիդում։ Մասնագիտությամբ բժիշկ, պարոն Խուրշուդյանը սովորեցնում է մեզ վիրաբույժի համբերատարությամբ ու հանդուրժողականությամբ վերաբերվել Հայրենիքում անցնող հիվանդագին ու ցավալի երեւույթներին, որպես անխուսափելի եւ անհրաժեշտ ժամանակահատվածի բուժման ընթացքում։Նիկոլայ Ավետյանը բնակվում է Եվրոպայի քաղաքական կենտրոնում՝ Բրյուսելում, որտեղ գտնվում են ԵՄ եւ ՆԱՏՕ հիմնական կառույցները։ Գրեթե օր չի անցնում, որ մենք չկիսենք մեր էջերում նրա խորիմաստ ու անթերի քաղաքական վերլուծությունները։ Պարոն Ավետյանը ՀԵՎԿ Քաղխորհդի քարտուղարն է։ Արտեմ Բաբաջանյանը գերմանական Բադեն-Բադենից է, ԲՈՇ աշխարհահռչակ ընկերության ինժեներական կառույցի ավագ մասնագետ։ Նրա հայրենասիրությունը եւ նվիրվածությունը չափանիշ է մեր պայքարի համար, նրա նախաձեռնություններն ու գործողությունները հաճախ օրինակ են ծառայում Սփյուռքի բազմաթիվ համայնքների համար։Թերեւս ՀԵՎԿ արտասահմանյան անդամներից ամենահայտնին է Ալեքսանդր Բրինքնեը՝ շվեյցարացի կոմպոզիտոր, ով երիտասարդության տարիներին սիրահարվել էր Կոմիտասի երաժշտությանը եւ բացահայտեց իր համար հայոց քաղաքակրթությունը, կատարյալ կերպով սովորեց հայերեն։ Այսօր պարոն Բրինքենը ներկայացնում է ՀԵՎԿ-ը Շվեյցարիայում եւ պաշտպանում է հայության շահերն ու արժանապատվությունը ողջ գերմանախոս եվրոպական տարածքում։