Հայաստանի Եվրոպական կուսակցության ամենահայտնի եւ հեղինակավոր գործիչն է Արկադի Վարդանյանը: Գործարար եւ բարերար, հրապարակախոս եւ վերլուծաբան, նա հայտնվեց քաղաքական դաշտում դարասկզբին եւ անմիջապես մարտահրավեր նետեց երկրում չեկիստական բարքեր հաստատող բռնապետ Ռոբերտ Քոչարյանին: Ռուսական հատուկ ծառայությունների եւ նրանց տեղական մասնաճյուղի ջանքերով Արկադի Վարդանյանը բռնադատվեց եւ ունեզրկվեց, ապա աքսորվեց Հայաստանից: Տասը տարի անց նա կրկին վերադարձավ Հայրենիք, այս անգամ պայքարի դուրս գալով չեկիստների ռեժիմի իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի դեմ: Պատմությունը կրկնվեց՝ կրկին հորինած քրեական մեղադրանք, ազատազրկում, քաղաքացիական փախստականի կարգավիճակ: Այսօր Արկադի Վարդանյանը շարունակում է երկրի ազատագրման ու ապագաղութացման իր պայքարը որպես ՀԵՎԿ փոխնախագահ եւ Վարչության համակարգող: Արամ Գեւորգյանը ՀԵՎԿ Վարչության ամենաերիտասարդ անդամն է, ով միացավ Եվրոպական կուսակցությանը բոլորովին վերջերս եւ հասրեց բոլորիս վստահությունն ու համակրանքը շահել իր խորը քաղաքագիտական փորձառությամբ ու հմտությամբ: Տարիներ ապրելով Ուկրաինայում, պարոն Գեւորգյանը մասնակցել էր Ռուսաստանից անկախանալու պայքարին որպես քաղաքական տեխնոլոգիաների գիտակ եւ այսօր օգնում է ՀԵՎԿ-ին մեր պայքարում հանուն Հայաստանի եվրաինտեգրացման եւ ապագաղութացման: